Կարևոր իրադարձություններ

Համոզված եմ, որ այն հասարակությունը, որը կմեծացնի ծառ տնկող սերունդ, այլևս երբեք չի վերածվի ծառ հատող հանրության. Տիգրան Ավինյան

05 Նոյեմբեր, 2022 23:21
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Համոզված եմ, որ այն հասարակությունը, որը կմեծացնի ծառ տնկող սերունդ, այլևս երբեք չի վերածվի ծառ հատող հանրության. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր կնոջս և մեր դստեր՝ Սոֆիայի հետ մասնակցեցինք Համապետական ծառատունկին:

Սոֆիայի համար սա առաջին ծառատունկն էր: Ուրախ եմ, որ նրան այս փորձառությունը փոխանցելու և հարցերին պատասխանելու առիթ ստեղծվեց:

Համոզված եմ, որ այն հասարակությունը, որը կմեծացնի ծառ տնկող սերունդ, այլևս երբեք չի վերածվի ծառ հատող և բնությանը միտումնավոր վնաս հասցնող հանրության:

Հատուկ շնորհակալություն «Կանաչապատում և Շրջակա Միջավայրի Պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին ծառատունկի գործընթացում մեզ ուղղորդելու և նվիրված աշխատանքի համար: Հույս ունեմ, որ նման կարևոր նախաձեռնությունները վարակիչ կլինեն և ամեն տարի կներգրավեն հանրության ավելի լայն շրջանակների»։

 

Լրահոս

Դիտել ավելին