Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկը հնարավոր դարձավ 2 տարվա համառ թիմային աշխատանքի շնորհիվ. քաղաքապետ

05 Նոյեմբեր, 2022 21:46
Հեղինակ՝ Հրաչյա Սարգսյան
Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկը հնարավոր դարձավ 2 տարվա համառ թիմային աշխատանքի շնորհիվ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօրվա Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկը հնարավոր դարձավ կազմակերպել միայն վերջին երկու տարվա համառ թիմային աշխատանքի շնորհիվ:

▪️ Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ մտավ գարնանը:

▪️ Համայնքին պատկանող տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար նախ ամբողջությամբ փոխվեց հիմնական ոռոգման ցանցը:

▪️ Համայնքային 8.5 հա տարածքի վրա կառուցվեց նոր սնուցող ոռոգման ցանց:

▪️ Վերականգնվեց քաղաքի ջերմոցային տնտեսությունը, որը հնարավորություն է տալիս այսօր ծառատունկին անհրաժեշտ 80% ծառերը եւ թփերը մատակարարել համայնքային տնկարանից:

Բայց, իհարկե, այստեղ անտառային գոտի ստանալու համար հարկավոր է տեւական խնամք եւ հոգատարություն, ինչին լծվելու է եւ ինչը հետեւողականորեն իրագործելու է մեր թիմը»:

 

Լրահոս

Դիտել ավելին