Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

05 Նոյեմբեր, 2022 21:19
Վթար՝ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 16։16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1954 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և գլորվել մոտակա ձորը (մոտ 20 մետր)։ Վարորդը և ուղևոր Լ․ Ջ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի  ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, իսկ ավտոմեքենան ուղղելու և ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

Լրահոս

Դիտել ավելին