Կարևոր իրադարձություններ

ԻՔՄ-ն հայտնել է ընդդիմության հանրահավաքի մասնակիցների թիվը

05 Նոյեմբեր, 2022 18:39
ԻՔՄ-ն հայտնել է ընդդիմության հանրահավաքի մասնակիցների թիվը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում ժամը 15:00-ից հրավիրել էր միասնության հանրահավաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:00-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5620 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/16389

 

Լրահոս

Դիտել ավելին