Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

05 Նոյեմբեր, 2022 18:25
Ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։
 
Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։
 
Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
 

Լրահոս

Դիտել ավելին