Կարևոր իրադարձություններ

Մասնակցությունս քաղաքապետի ընտրությանը ոչ բացառում եմ, ոչ էլ չեմ բացառում. Վանեցյան

05 Նոյեմբեր, 2022 16:11
Մասնակցությունս քաղաքապետի ընտրությանը ոչ բացառում եմ, ոչ էլ չեմ բացառում. Վանեցյան

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության կողմից կազմակերպվել է հանրահավաք: 

 «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չի բացառում 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին իր մասնակցությունը:

«Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա։ Ոչ բացառում եմ իմ մասնակցությունը, ոչ էլ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։ Կարծում եմ՝ մյուս տարվա մեջ այդ հարցին կանդրադառնամ»,- ասաց Վանեցյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին