Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի դրույթների իրականացմանն առնչվող հարցեր

05 Նոյեմբեր, 2022 14:18
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի դրույթների իրականացմանն առնչվող հարցեր

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսի գլխավորած պատվիրակություններին:

Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուք-ի էջը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի դրույթների իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես երեք երկրների սփյուռքյան համայնքների հետ համատեղ նախաձեռնությունների մշակմանը, երիտասարդական կապերի ակտիվացմանը և փոխայցելություններին վերաբերող մանրամասներ:

Հյուրերն ընդգծել են Համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացման կարևորությունը, որի ձևաչափը և ներառականությունը փորձի փոխանակման լավագույն օրինակներից մեկը կարող է լինել:

Մանրամասն քննարկվել են նաև հետագա անելիքները և սպասվող միջոցառումները:

 

Լրահոս

Դիտել ավելին