Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ընտանիքի հետ մասնակցել է Երևանում կազմակերպված ծառատունկին (լուսանկարներ)

05 Նոյեմբեր, 2022 12:47
Վարչապետն ընտանիքի հետ մասնակցել է Երևանում կազմակերպված ծառատունկին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին:

Միջոցառմանն ընտանիքի հետ մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Վարչապետին զեկուցվել է, որ տարածքում հիմնվել է ժամանակակից ոռոգման համակարգ:

Այսօրվա ծառատունկն անցկացվում է Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա:

 Կյանքի կոչվող ծրագրով հիմնվում է անտառ-տնկարկ: Կատարվել է սանիտարական էտ և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:

Ծառատունկին ներկա էին նաև բոլոր վարչական շրջանների դենդրոլոգները: Այսօր տնկվում են հիմնականում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ--ի Ջերմոցատնկարանային վարչությունում աճեցրած տնկիները։

 
 

Լրահոս

Դիտել ավելին