Կարևոր իրադարձություններ

Այսօր լրանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձը

04 Նոյեմբեր, 2022 19:05
Այսօր լրանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձը

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից:

Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 23-րդ տարեդարձը՝ մաղթելով, որ Բարձրյալն Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Նորին Սրբությանը շնորհի քաջառողջ երկար գահակալություն և ազգօգուտ ու եկեղեցաշեն գործերի նորանոր հաջողություններ՝ ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի։

Թող Տերն Ամենակալ խաղաղություն ու բարգավաճում պարգևի հայրենի մեր երկրին և հավատավոր ժողովրդին։

 

Լրահոս

Դիտել ավելին