Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՍԱՏՄ-ն վերացրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

04 Նոյեմբեր, 2022 18:33
ՀՀ ՍԱՏՄ-ն վերացրել է  կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղահրամանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, ք. Կապան) արտադրական գործունեության կասեցումը։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ պարզվել է, որ արտադրամասում վերացրել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:

 

Լրահոս

Դիտել ավելին