Կարևոր իրադարձություններ

Կդադարեցվեն Վեդու ավագանու որոշ անդամների լիազորությունները. համայնքապետ

04 Նոյեմբեր, 2022 17:35
Հեղինակ՝ Գարիկ Սարգսյան
Կդադարեցվեն Վեդու ավագանու որոշ անդամների լիազորությունները. համայնքապետ

Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանն ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վաղաժամկետ կդադարեցվեն Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության մի քանի անդամների լիզորությունները.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ

Քիչ առաջ Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստին ներկա 14 անդամների կողմից միաձայն որոշում կայացվեց վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամներ`

Սպարտակ Թարթիկյանի

Լաերտ Մանուկյանի

Հասմիկ Գեւորգյանի

Ռաֆիկ Անդրեասյանի

Դանիել Հակոբյանի

Քնարիկ Ամիրյանի

Գերասիմ Սարոյանի

Սարգիս Ղազարյանի

Տաթեւիկ Հարությունյանի

Գարիկ Հովհաննիսյանի

Հռիփսիմե Արշակյանի

լիազորությունները։

Այս որոշման համար հիմք է հանդիսացել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասը և Վեդի համայնքի ավագանու հոկտեմբերի 4-ի և 21-ի համապատասխան որոշումները։

Միավորված համայնքներում ավագանու ինստիտուտը պետք է կայանա, երբեմն նույնիսկ նման որոշումներ ընդունելու միջոցով»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին