Կարևոր իրադարձություններ

Հորդորում եմ պատվաստվել գրիպի դեմ. Անահիտ Ավանեսյան

04 Նոյեմբեր, 2022 17:24
Հորդորում եմ պատվաստվել գրիպի դեմ. Անահիտ Ավանեսյան

Կարևոր է, որ այս աշնանային ընթացքում, երբ սեզոնը դեռ նոր է մեկնարկում, ունենանք պաշտպանության շերտ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս ենթաշտամները բավական ագրեսիվ են, քրոնիկ հիվանդություններով մարդկանց ու մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ: Եվս մեկ անգամ հորդորում եմ, խրախուսում եմ, որ մարդիկ դիմեն պոլիկլինիկա՝ պատվաստվելու գրիպի դեմ»,- նշել է նախարարը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին