Կարևոր իրադարձություններ

Քովիդին ուղղվող ծախսերը փակելու համար նախատեսված է 5 միլիարդ. Ավանեսյան

04 Նոյեմբեր, 2022 16:21
Քովիդին ուղղվող ծախսերը փակելու համար նախատեսված է 5 միլիարդ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձել է քովիդի հաղթահարմանն ուղղվող ծախսերին։

«2 տարիների ընթացքում շատ բարդ էր կանխատեսել, թե ինչպիսին կլինի հիվանդացության բեռը, և ինչ ալիքներ կունենայինք։

Իրավիճակը ցույց է տալիս, որ հնարավոր է պլանավորում կատարել: Այն արդեն որպես ծրագիր ներառված է, և 5 միլիարդ դրամ նախատեսված է քովիդին ուղղվող ծախսերը փակելու համար: 2023 թվականի բյուջեում մտած է:

Իհարկե, վերջին 3 ամիսներին ունեցանք մի փոքր ալիք հիվանդացության առումով, բայց տեսանք, որ անգամ ալիքների պարագայում չունեցանք հոսպիտալացման բարձր ցուցանիշներ, ինչը ենթադրում է նաև ավելի նվազ ծախսեր»,- ասել է Ավանեսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին