Կարևոր իրադարձություններ

Աշնանային համապետական ծառատունկի օրը ընտրվել է դեռ ամիսներ առաջ. պարզաբանում

04 Նոյեմբեր, 2022 15:20
Աշնանային համապետական ծառատունկի օրը ընտրվել է դեռ ամիսներ առաջ. պարզաբանում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ փորձ է արվում նոյեմբերի 5-ին նախատեսված աշնանային համապետական ծառատունկի օրվա ընտրությունը քաղաքական ենթատեքստի տակ ներկայացնել։

«Հարգելի քաղաքացինե՛ր, զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերնե՛ր,

Երեկվանից փորձ է արվում սույն թվականի նոյեմբերի 5-ին նախատեսված աշնանային համապետական ծառատունկի օրվա ընտրությունը քաղաքական ենթատեքստի տակ ներկայացնել։

Հարկ ենք համարում, տեղեկացնել, որ աշնանային համապետական ծառատունկի օրը ընտրվել է դեռ ամիսներ առաջ։
2022 թվականի աշնանային ծառատունկերի նախապատրաստական և տնկման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են և շարունակվելու են մինչև նախատեսված ամբողջ քանակի տնկումը։

Համապետական ծառատունկի օրը հայտարարվել է սույն թվականի հոկտեմբերի 28-ին, իսկ նոյեմբերի 5-ին նախատեսվող հանրահավաքի մասին հայտարարվել է 2 օր անց՝ հոկտեմբերի 30-ն։

Ուստի, հորդորում ենք զերծ մնալ բնապահպանական այս կարևորագույն միջոցառման վերաբերյալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին՝ 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա կիրականացնի ծառատունկ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին