Կարևոր իրադարձություններ

Արմավիրի վթարից տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է. ԱՆ

04 Նոյեմբեր, 2022 13:25
Արմավիրի վթարից տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է. ԱՆ

Առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է ներկայացրել երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ:

Ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս ենգրվել:

Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն:

 

Լրահոս

Դիտել ավելին