Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

04 Նոյեմբեր, 2022 12:36
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան միկրոբլոկում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոյեմբերի 3-ին կայացած Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպմանը.

«Լավ նորություն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատման հարցը, ինչն անհրաժեշտ է տեղում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ-ի ջանքերը, ներառյալ՝ այս հանդիպման հյուրընկալումը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին