Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Կենսաթոշակների նվազագույն դրույքը կսահմանվի 36 հազար դրամ. Նարեկ Մկրտչյան

04 Նոյեմբեր, 2022 11:50
Կենսաթոշակների նվազագույն դրույքը կսահմանվի 36 հազար դրամ. Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է, որ նախատեսվում  կենսաթոշակային քաղաքականության ռեֆորմի շրջանակներում ներդնել նոր գաղափար:

«2023 թվականի հուլիսից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները՝ նվազագույն դրույք սահմանելով 36000 դրամը՝ ներկայիս 31600 դրամի նկատմամբ։

Կենսաթոշակային տարիք մուտք գործող այն քաղաքացիները, ովքեր ունեն կայուն, բավարար եկամուտ կամ կենսապահովություն, կամավորության սկզբունքով կկարողանան 1-2 կամ ավել տարի ժամկետով կենսաթոշակ չստանալու դիմաց հետագայում ցմահ ստանալ ավելի բարձր կենսաթոշակ, քան նախատեսված է օրենքով, յուրաքանչյուր տարվա դիմաց որոշակի տոկոսային հավելման դիմաց սկզբունքով»,- ասել է նախարարը:

Ըստ Մկրտչյանի՝ սա հնարավորություն կտա հատկապես միջինից բարձր աշխատավարձ ստացող կենսաթոշակառուներին պլանավորել իրենց ծերությունն ավելի բարենպաստ պայմաններով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին