Կարևոր իրադարձություններ

Արցախից տեղահանվածներին հնարավորություն կտրվի ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն

04 Նոյեմբեր, 2022 11:35
Արցախից տեղահանվածներին հնարավորություն կտրվի ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն

ԱԺ հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի տարբեր շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր, որը հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն:

«Այս ծրագրի համար 2023 թվականին բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ: 2022 թվականի հոկտեմբերին Կառավարությունը լավարկել էր գործող որոշումը, ըստ որի, եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղական բնակավայրում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն: Մասնավորապես, ձեռքբերման դեպքում կտրամադրվի հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 13 տոկոս»,- ասաց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին