Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 5-ի ծառատունկը «քաղաքականացնելն» առնվազն անլուրջ է. քաղաքապետարանի մամուլի քարտուղար

04 Նոյեմբեր, 2022 11:26
Հեղինակ՝ Լևոն Սարդարյան
Նոյեմբերի 5-ի ծառատունկը «քաղաքականացնելն» առնվազն անլուրջ է. քաղաքապետարանի մամուլի քարտուղար

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հրապարակումներին, ըստ որոնց քաղաքապետարանը դիտավորյալ է որպես ծառատունկի օր ընտրել նոյեմբերի 5-ը՝ ուշադրություն շեղելու համար ընդդիմության հանրահավաքից:

«Եկել եմ ասեմ, որ նոյեմբերի 5-ի ծառատունկը «քաղաքականացնելը»՝ պնդելով, թե դրա նպատակը նախանշված հանրահավաքին խանգարելն է, առնվազն անլուրջ է»:

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 5-ի ծառատունկը նախատեսել և դրան նախապատրաստել է դեռ այն ժամանակ, երբ բավական շոգ էր և մեր հարգելի ընդդիմությունը հանրահավաք անելու որևէ մտադրություն չուներ (մեկնաբանությունների բաժնում կտեղադրեմ Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պատրաստած տեսանյութը, որը հրապարակվել է դեռևս հոկտեմբերի 13-ին):

Ինչ վերաբերում է բուն օրվան, ապա ուղղակի տեղեկացնեմ, որ նոյեմբերի 5-ը ծառատունկի համաշխարհային օրն է և, հետևաբար, բոլոր հարցերն ուղղել ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեային: Վստահ եմ՝ կպատասխանեն:

Սա՝ մեկ:

Երկրորդ: Ծառատունկը, որին սիրով հրավիրում ենք բոլորին, մեկնարկելու է առավոտյան 10.30-ին՝ այն դեպքում, երբ ընդդիմության մեր հարգարժան գործընկերները քաղաքապետարանին տեղեկացրել են, որ Ֆրանսիայի հրապարակում շտապ հավաքը տեղի է ունենալու 15.00-21.00 ընկած ժամանակահատվածում:

Եվ երրորդ՝ բարի աշխատանքային օր բոլորիս»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին