Կարևոր իրադարձություններ

Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը կգործուղվի Մարոկկո

03 Նոյեմբեր, 2022 23:20
Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը կգործուղվի Մարոկկո

Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը կգործուղվի Մարոկկոյի Թագավորություն։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին 2022 թվականի նոյեմբերի 22-26-ը գործուղել Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ)՝ Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին