Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ պետք է արվի Շիրակի մշակութային և սպորտային ուժեղ կողմերը առավել ներկայանալի դարձնելու համար. մարզպետ

03 Նոյեմբեր, 2022 20:15
Ամեն ինչ պետք է արվի Շիրակի մշակութային և սպորտային ուժեղ կողմերը առավել ներկայանալի դարձնելու համար. մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ենթակայության մշակութային և մարզական վեց կազմակերպությունների՝ «Գյումրու ժողգործիքների նվագախմբի», «Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի», «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի», «Շիրակի երկրագիտական թանգարանի», «Ամասիայի մանկական արվեստի դպրոցի», «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի» ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Հանդիպման ժամանակ հաստատությունների ղեկավարները ներկայացրել են անցած 10 ամիսների կատարած աշխատանքների հաշվետվությունը, քննարկվել են իրականացված ծրագրերի ընթացքն, արձանագրված բացթողումները, ինչպես նաև առաջիկա անելիքները։

Շիրակի մարզպետը կարևորելով աշխատանքներում հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ նշել է, որ կառույցների կողմից ամեն ինչ պետք է արվի դերի բարձրացման, Շիրակի մշակութային և սպորտային ուժեղ կողմերը առավել ներկայանալի դարձնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին