Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանության պետը Ղազախստանի դեսպանին ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ (տեսանյութ)

03 Նոյեմբեր, 2022 19:26
ՀՀ ոստիկանության պետը Ղազախստանի դեսպանին ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ (տեսանյութ)

Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։


Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանն ադրադարձավ Հայաստանի ոստիկանության և Ղազախստանի ներքին գործերի նախարարության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությանը։


ՀՀ ոստիկանության պետը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բոլատ Իմանբաևը ՀՀ ոստիկանության պետին փոխանցեց Ղազախստանի ներքին գործերի նախարարի ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպանը նաև իր դրական կարծիքը հայտնեց Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։


Բոլատ Իմանբաևը բարձր գնահատելով Հայաստանի և Ղազախստանի միջև 30-ամյա սերտ համագործակցությունը՝ ներկայացրեց Ղազախստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները։


Խոսվեց տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման մասին։


Հանդիպմանը քննարկվեցին նաև երթևեկության կարգավորման և վերահսկման թվայնացված համակարգերի ներդրման վերաբերյալ հարցեր։ Որոշում կայացվեց այդ ուղղությամբ շարունակել հետագա հանդիպումներն ու քննարկումները։

 

Լրահոս

Դիտել ավելին