Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Անատոլի Մաթևոսյանը

03 Նոյեմբեր, 2022 18:35
Կյանքից հեռացել է  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Անատոլի Մաթևոսյանը

Կյանքից հեռացել է  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Անատոլի Մաթևոսյանը։ Այս մասին հայտնում են  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից։

Դատարանի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Խորը ցավով տեղեկացանք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Անատոլի Բենիամինի Մաթևոսյանի անժամանակ մահվան մասին։

 
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Մաթևոսյանների ընտանիքին և հարազատներին։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 1), hուղարկավորությունը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, Շահումյան գերեզմանատանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին