Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկ կիրականացվի

03 Նոյեմբեր, 2022 17:46
Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկ կիրականացվի

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին՝ 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա կիրականացնի ծառատունկ:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր՝ հիմնվում է անտառ-տնկարկ:

Կատարվել է սանիտարական էտ, և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ:

Տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:

Ծառատունկին մասնակցելու են Երևանի քաղաքապետը, փոխքաղաքապետերը, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Կառավարության անդամներ: 

 

Լրահոս

Դիտել ավելին