Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ու հնարավոր շահագրգիռ այլ կողմերն այս հարցում կառուցողական չեն. Միրզոյան

03 Նոյեմբեր, 2022 17:16
Ադրբեջանական ու հնարավոր շահագրգիռ այլ կողմերն այս հարցում կառուցողական չեն. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային ապաշրջափակման խնդրին:

«Տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը մեր բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և համապարփակ կարգավորման շատ կարևոր մաս:

Մեր հանդիպումները, ինչպես նաև Հայաստանից դուրս արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ապաշրջափակվող և, ենթադրաբար, նոր կառուցվելիք հնարավոր ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները ամբողջապես գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո և տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Մնացած դետալները դեռ քննարկվում են»,- ասել  նախարարը:

Միրզոյանի խոսքով՝ ադրբեջանական ու հնարավոր շահագրգիռ այլ կողմերը այս հարցում կառուցողական չեն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին