Կարևոր իրադարձություններ

Դալարիկի Շահումյան փողոցն ասֆալտապատվել է

03 Նոյեմբեր, 2022 17:51
Դալարիկի Շահումյան փողոցն ասֆալտապատվել է

Ավարտվել են Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 14.6 մլն դրամ, որի 60 %-ը համաֆինանսավորվել է համայնքի, իսկ 40 %-ը՝ պետության կողմից:

314 գծ. մ երկարությամբ՝ 1625 քմ ընդհանուր մակերեսով փողոցի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվել են «Սամի» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին