Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությունը եղել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

03 Նոյեմբեր, 2022 16:47
ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությունը եղել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔին և պատվիրակությունն այցելել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որը բարձր տեխնոլոգիաների առաջատար ուսումնական հաստատություններից մեկն է Հայաստանում: 

Ինչպես տեղեկացնում են գործակալության ֆեյսբուքյան էջից, դեսպան ՄըՔին խրախուսել է երիտասարդներին՝ գործարկելու իրենց հմտությունները՝ օգնելու Հայաստանին իրագործել տնտեսական ողջ ներուժը:

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի երիտասարդներին՝ ձեռք բերելու ժամանակակից աշխատաշուկայի համար անհրաժեշտ հմտություններ՝ միաժամանակ աջակցելով նոր տնտեսական հնարավորությունների իրագործմանը մարզերում:

 

Լրահոս

Դիտել ավելին