Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Քերոբյանը՝ Սուքիասյանի քննադատության մասին

03 Նոյեմբեր, 2022 16:06
Քերոբյանը՝ Սուքիասյանի քննադատության մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից իրեն ուղղված քննադատությանը։

«Չեմ կարծում, որ Խաչատուր Սուքիասյանի կողմից իմ նկատմամբ հակակրանք կա: Կա քննադատություն, որը շատ նորմալ է: Մենք իր ընկերությունների հետ էլ ենք որոշակի առումով աշխատել, որոշակի ներդրումային ծրագրեր իրականացրել:

Այդ առումով շատ հանգիստ եմ տանում քննադատությունը: Ես սպասարկման ոլորտից եմ եկել, ուր քննադատությունն իրենց զարգացման ամենակարևոր խթանն են համարում: Քննադատությունը բաց ընդունելը կարևոր է»,- ասել է նախարարը:

Ինչպես արդեն հայտնել էինք, Խաչատուր Սուքիասյանն ասել էր, որ իր համար հաճելի չի էկոնոմիկայի նախարարի հետ էս կարգի զրույց ունենալ:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին