Կարևոր իրադարձություններ

Տարեվերջին կարող ենք ունենալ աղքատության ավելի բարձր ցուցանիշ. Քերոբյան

03 Նոյեմբեր, 2022 14:20
Տարեվերջին կարող ենք ունենալ աղքատության ավելի բարձր ցուցանիշ. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է սոցիալական խնդիրների լուծմանը։

«Մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի Հայաստանում ապրող մարդկանց ավելի լավ ապրելը: Մենք 50 հազարով ավելացրել ենք աշխատատեղերը, որն ազդել է 50 հազար ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա:

Չեմ ժխտում, որ տարեվերջին կարող ենք ունենալ աղքատության ավելի բարձր ցուցանիշ, որովհետև ունենք շատ բարձր ինֆլյացիա, որը մեզնից կախված պատճառներով չի առաջացել Հայաստանում և աշխարհում:

Ես առաջարկում եմ սպասել պաշտոնական թվերին, բայց այն, որ Կառավարությունն աշխատում է այն ուղղությամբ, որ սոցիալապես անապահով մարդկանց եկամուտներն աճեն ավելի արագ, քան պարենային զամբյուղի թանկացումը, դա փաստ է»,- նշել է Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության համար ամենակարևոր խնդիրը տնտեսության կառուցվածքային ձևափոխումն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին