Կարևոր իրադարձություններ

Գալիք տարվա ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման հարցում կունենանք որոշակի առաջընթաց. ԱԳ փոխնախարար

03 Նոյեմբեր, 2022 14:14
Գալիք տարվա ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման հարցում կունենանք որոշակի առաջընթաց. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադառնալով ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման երկխոսության մասին հարցին, նշեց, որ այդ թեմայով առաջընթացի հույս կա հաջորդ տարվա ընթացքում:

«Այդ հարցը քննարկել էինք վերջին անգամ, ներկայացրել էինք իրավիճակը: Այս հարցը մնում է մեր օրակարգում: Իրավիճակը շարունակում է մնալ ոչ շատ դյուրին, բայց կարծում եմ՝ այդ հարցում կարող ենք ունենալ որոշակի առաջընթաց գալիք տարվա ընթացքում»,- ասաց փոխնախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին