Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    395
    405

  • EUR

    406,5
    424,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Եվրատեսիլ»-ի համար մեկ անձից ացելի քան 2.5 մլնի գնում կկատարի

03 Նոյեմբեր, 2022 12:42
Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Եվրատեսիլ»-ի համար մեկ անձից ացելի քան 2.5 մլնի գնում կկատարի

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախագիծը, ըստ որի՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը կթույլատրվի մեկ անձից 2,698.6 մլն ՀՀ դրամի գնում կատարել «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման համար:

Հիմնավորման մեջ ասվում է, որ Հանրային հեռուստատեսության կողմից «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում ներկայացված լրացուցիչ ծախսերի ընդհանուր գումարը (ներառյալ տեխնիկական սարքավորումների, բեմական կոնստրուկցիաների ու դեկորատիվ ձևավորման ծառայությունները) կազմում է 2,248.8 մլն ՀՀ դրամ, առանց ԱԱՀ, իսկ ԱԱՀ-ով՝ 2,698.6 մլն ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով ներկայացված ամփոփ հաշվարկները:

Ըստ Փաստաթղթի՝ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում նախատեսված ընդհանուր ծախսերը կկազմեն 4,998.2 մլն ՀՀ դրամ, ներառյալ՝ ԱԱՀ:

«Մասնավորապես վերաբերում է արտադրական անհրաժեշտությունից ելնելով Pro Cinema բուլղարական ընկերությունից ձեռքբերվող էլեկտրական գեներատորների հավելյալ քանակների վարձակալությանն ու սպասարկմանը (մոտ 39.0 հազ. եվրո), լեհական ATM System Sp. Z.o.o. ընկերությունից ձեռքբերման ենթակա ձայնային սարքավորումների վարձակալական ու սպասարկման ծառայություններին (մոտ 793.3 հազ եվրո), լուսային սարքավորումների կառավարման ծրագրային ապահովման գծով գերմանական Raphael Demonthy ընկերությունից ձեռքբերման ենթակա ծառայություններին (մոտ 116.4 հազ. եվրո), բեմական հրավառության և հատուկ էֆեկտների ապահովման գծով պորտուգալական IgnitionConcept ընկերությունից ձեռքբերման ենթակա ծառայություններին (մոտ 136.5 հազ. եվրո), ինչպես նաև բելառուսական Local Team ընկերությունից բեմական հատուկ կոնստրուկցիաների վարձակալության ու սպասարկման (մոտ 950.0 հազ. ԱՄՆ դոլար) և դրանց համալրման, ամրակցման և դեկորատիվ ձևավորման գծով ՀՀ-ում կատարման ենթակա աշխատանքները (մոտ 330.0 մլն ՀՀ դրամ), որոնք նախատեսվում է իրականացնել համանման միջոցառումների կազմակերպման ոլորտում փորձառություն ունեցող «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի կողմից»,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին