Կարևոր իրադարձություններ

Սյունիքում կկառուցվի նոր մոդուլային 53 կրթահամալիր

03 Նոյեմբեր, 2022 12:29
Սյունիքում կկառուցվի նոր մոդուլային 53 կրթահամալիր

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Սյունիքի մարզում 53 նոր մոդուլային կրթահամալիր կկառուցվի։ 

«Մենք քաղաքական խնդիր ունենք Հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի։ Ունենք մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու կամ հիմնանորոգելու խնդիր։  Հարց է առաջանում, թե ինչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ  ծանրաբեռնվածություն չկա։ Այդ գաղափարը քննարկելիս՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք է կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար։ Ընդ որում, այդ կրթահամալիրները իրենց մեջ, ըստ անհրաժեշտության, կներառեն և դպրոցական, և մանկապարտեզային բաղադրիչ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ որոշում են կայացրել ծրագիրը մեկնարկել Սյունիքի մարզից։

 

Լրահոս

Դիտել ավելին