Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Վթարային ջրանջատումներ՝ Նոր-Նորքում, Շենգավիթում, Սևանում

03 Նոյեմբեր, 2022 12:09
Վթարային ջրանջատումներ՝ Նոր-Նորքում, Շենգավիթում, Սևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 3-ին.

ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Նոր-Նորքի վարչական շրջանի Նոր-Նորքի 8 զանգվածի 23-27 շենքերի ջրամատակարարումը,

ժամը 10:40-19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան, Սյունյաց փողոցների, Սայաթ-Նովա 1-11 շենքերի ջրամատակարարումը,

ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չեխով 1-23, Եղբայրության 16 շենքերի, Չեխով 1 նրբանցքի, Նիզամի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

 

 
 

 

 
 

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին