Կարևոր իրադարձություններ

Սարատակում սխալմամբ ուրիշ փողոց վերանորոգելու վերաբերյալ գործերը դատախազությունում են

03 Նոյեմբեր, 2022 11:49
Սարատակում սխալմամբ ուրիշ փողոց վերանորոգելու վերաբերյալ գործերը դատախազությունում են

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց 728 միլիոն դրամ հատկացնել Արարատի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզպետարաններին` 9 համայնքում 14 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ Արարատի մարզին կհատկացվի 30 միլիոն դրամ, 1 ծրագիր, Արմավիրի մարզին` 164 միլիոն դրամ, 4 ծրագիր, Լոռու մարզին` 179 միլիոն դրամ, 6 ծրագիր, Տավուշի մարզին` 354 միլիոն դրամ, 3 ծրագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց իրականացվելիք ծրագրերը։ Նա կոչ արեց սուբվենցիոն ծրագրերում հստակ նշել, թե ո՞ր փողոցներն են հիմնանորոգվելու, որոնք՝ ասֆալտապատվելու. «Մենք նախկինում դեպք ենք ունեցել, երբ հրապարակվել է, հետո պարզվել է՝ ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այնկողմ ուրիշ փողոց։ Եւ խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից հիմնանորոգվել է այն փողոցը, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում»։

 «Շիրակի մարզի Սարատակ համայնքում 5-րդ փողոցի անվամբ փաստաթղթավորվել, նախագծվել և նախահաշվարկային բոլոր փաստաթղթերը կազմվել էին, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում»,-ասաց  Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով՝  իրականացվել է ծառայողական քննություն, գործերը Դատախազությունում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին