Կարևոր իրադարձություններ

Բարելավման աշխատանքներ՝ Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածում

03 Նոյեմբեր, 2022 11:26
Բարելավման աշխատանքներ՝ Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածում

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով վթարավտանգ տեղամասի բարելավման աշխատանքներ են կատարվում Մ4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի կմ 69+900 - կմ 71+967 հատվածում՝ Ճամբարակ տանող խաչմերուկից մինչև Ծովագյուղ և «Ծովագյուղ» առևտրի կենտրոն։

Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից, վթարները նվազեցնելու նպատակով տեղադրվել են անվտանգության էլեմենտներ՝ ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, նշագծում։

 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող նշված ծրագրի շրջանակում հանրապետության 5 մարզում՝ Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Արմավիր, բարելավման աշխատանքներ են տարվում միջպետական և հանրապետական նշանակության 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերում։

 

Լրահոս

Դիտել ավելին