Կարևոր իրադարձություններ

Ո՞վ կներկայացնի Լեհաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում

03 Նոյեմբեր, 2022 11:19
Ո՞վ կներկայացնի Լեհաստանը  «Մանկական Եվրատեսիլ»-ում
Լաուրա Բաչկևիչը կներկայացնի Լեհաստանը դեկտեմբերին Երևանում կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին։ «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում նա հանդես կգա իր «Դեպի լուսին» [To The Moon] երգով։
 
Լեհաստանում մրցակցությունը թեժ էր․ չորս տաղանդավոր պատանիներ պայքարում էին իրենց երկիրը ներկայացնելու համար։ Նատալիա Սմաշին ու Իդա Վարկսկոգին հաջողվեց զարմացնել ժյուրիի անդամներին, սակայն սուպեր եզրափակչում հայտնվեցին միայն Լաուրա Բաչկևիչն ու Ալեքսանդր Մալոգը։ Ի վերջո, մրցույթն ավարտվեց Լաուրայի հաղթանակով։
 
 
Անհամբեր սպասում ենք Լաուրային Երևանում։ Իսկ մինչ այդ վայելեք նրա երգի live կատարումը այստեղ:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին