Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է

03 Նոյեմբեր, 2022 10:54
ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանի առևտրաշրջանառության ծավալներին։

«Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թ առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.778 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 74.1 տոկոսով: Այն 2021 թ հունվար-օգոստոսին կազմել է մոտ 1.6 մլրդ դոլար: 2022 թ հունվար-օգոստոսին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ: Իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմել է 1.67 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 58.7 տոկոսով»,-ասել է Քերոբյանը:

Նրա խոսքով՝ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ նույնպես աճել է: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին