Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Մեքենան հայտնվել է դաշտամիջյան հատվածում. կան տուժածներ

03 Նոյեմբեր, 2022 10:24
Մեքենան հայտնվել է դաշտամիջյան հատվածում. կան տուժածներ

Նոյեմբերի 3-ին, ժամը 01:05-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բամբակաշատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «VAZ-2113» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ծ․ Ս․-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ Ծ․ Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Վ․ Հ․-ն տեղափոխվել Երևան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին