Կարևոր իրադարձություններ

Որքանով է ավելացել Բրյուսով ընդունվողների թիվը

03 Նոյեմբեր, 2022 09:42
Որքանով է ավելացել Բրյուսով ընդունվողների թիվը

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանն ամփոփեց առկա և հեռակա ուսուցմամբ ընդունելության արդյունքները։ 2022-23 ուսումնական տարում համալսարան է ընդունվել 1370 ուսանող՝ առկա և հեռակա ուսուցմամբ։ Վերջին հինգ տարում՝ ընդունելության ցուցանիշն աճել է շուրջ երեք անգամ (2018-19 ուս․տարում սովորել է 483 ուսանող)։

Այսպիսով՝ հոկտեմբերի 31-ի տվյալներով՝ բուհում սովորում է 4550 ուսանող (հրամանագրված և կցագրված), ինչը ևս աննախադեպ աճի ցուցանիշ է՝ համեմատած 2018-19 ուսումնական տարվա, որի ընթացքում տվյալ թիվը 2812 էր։

«Ուսանողների թվի ակնհայտ աճը այն փաստի վկայությունն է, որ մեր համալսարանը շարունակում է առաջատար կրթական հաստատություն լինել։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր համալսարանը ուսանողների ընդհանուր թվաքանակով առաջատարներից է և վերջին 5 տարում գրանցել է ուսանողների թվաքանակի մոտ 60% աճ, երբ ուսանողների ընդամենը 10%-ն է սովորում անվճար հիմունքներով և 16%-ը՝ հեռակա համակարգում։ Ավելին, բուհն ունի շրջանավարտների մոտ 90% աշխատանքի տեղավորման ցուցանիշ, իսկ ուսմանը զուգահեռ արդեն իսկ աշխատող ուսանողների թիվը կազմում է շուրջ 40%»,-նշում է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին