Կարևոր իրադարձություններ

Մեկ անձ էլ է ճանաչվել անցանկալի. «Հրապարակ»

03 Նոյեմբեր, 2022 09:20
Մեկ անձ էլ է ճանաչվել անցանկալի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԱԾ-ն արգելել է Կամաեւ Անտոն Ալեքսեեւիչի մուտքը Հայաստան, վերջինս ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ պարտավորեցնի ԱԱԾ-ին՝ հանել իր տվյալները Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։ Հայցը նոյեմբերի 1-ին մակագրվել է Սեւանի դատարանի դատավոր Արկադի Մկրտչյանին։ Փորձեցինք պարզել, թե ով է Կամաեւը․ նրա ներկայացուցիչը` փաստաբան Անի Չատինյանը, անհասկանալի պատճառաբանություններ բերեց, թե իբր իր վստահորդից թույլտվություն չունի, այս փուլում չեն ուզում հարցը հանրայնացնել եւ այլն, չնայած ինֆորմացիան արդեն տեղադրված է դատական գործերի հրապարակման հարթակում` Դատալեքսում։

Չատինյանին խնդրեցինք Անտոն Կամաեւի հեռախոսահամարը տրամադրել, որ նրանից ճշտենք հանգամանքները։ Այստեղ արդեն փաստաբանն իրական պատճառն ասաց, թե ինչու մեր հարցերին չի պատասխանում։ Ասաց, որ ինքը Արթուր Սաքունցի կազմակերպության աշխատակիցն է։ Ինքը` Արթուր Սաքունցը, ով ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին բարձրագոչ ճառեր է ասում, վերջին տարիներին հրաժարվում է պատասխանել մեր հարցերին եւ, փաստորեն, իր աշխատակիցներին էլ է արգելել:

Բաց աղբյուրներից պարզեցինք, որ Կամաեւներից ամենահայտնին ռուս գործարար է՝ «Կվազար» ՓԲԸ հիմնադիրը: Ընկերությունը զբաղվում է կառուցապատմամբ։ Մեր հարցին, թե ով է Անտոն Կամաեւը, եւ երբ է նրա մուտքը Հայաստան արգելվել, ԱԱԾ-ից պատասխանեցին, որ տեղեկությունն անձնական տվյալներ է պարունակում, չեն կարող տրամադրել, սպասենք դատական ակտի հրապարակմանը»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին