Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիրներից ում անուններն են շրջանառվում որպես ավագանու թեկնածու. «Փաստ»

03 Նոյեմբեր, 2022 08:02
Ընդդիմադիրներից ում անուններն են շրջանառվում որպես ավագանու թեկնածու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես երևում է, 2023 թվականին սպասվող Երևանի ավագանու ընտրությունները բավական մրցակցային կարող են լինել: Բանն այն է, որ չնայած բավական ժամանակ կա մինչ ընտրությունները, արդեն իսկ տարբեր ուժեր, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից, սկսել են հայտարարել կամ ակնարկել իրենց մասնակցության մասին: Եթե ՔՊ-ի դեպքում արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, ապա ընդդիմադիր դաշտում առկա անունները վերջնական չեն, և քաղաքական ուժերի շրջանում կա տեսակետ, որ նոր դեմքերի ու անունների կարիք կա:

Մասնավորաբար, խոսակցություններ կան, որ մի շարք քաղաքական ուժեր բանակցություններ են վարում ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, որպեսզի վերջինս համաձայնի լինել քաղաքապետի իրենց թեկնածուն: Նմանատիպ խոսակցություններ կան նաև «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի անվան հետ կապված:

Իսկ Ռուբեն Վարդանյանի՝ հատկապես Արցախի պետնախարար նշանակվելուց հետո առավել ակտիվացան տեղեկություններն այն մասին, որ Երևանի ընտրություններին մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը, և ցուցակը կարող է գլխավորել Մանե Թանդիլ յանը: Մի խոսքով, թեժ ընտրություններն են, կարծես, սպասվում»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին