Կարևոր իրադարձություններ

Ֆիզկուլտինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտ-մարզիչները շնորհակալագրեր են ստացել

03 Նոյեմբեր, 2022 00:05
Ֆիզկուլտինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտ-մարզիչները շնորհակալագրեր են ստացել

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հանդիսավոր արարողությամբ շնորհակալագրեր հանձնեցինք բուհի տարբեր տարիների շրջանավարտներ՝ բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնության, ինչպես նաև ըմբշամարտի և ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ դարձած մարզիկների անձնական և այդ մարզաձևերի ազգային հավաքականների մարզիչներին։

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը կարևորեց գրագետ և բանիմաց մարզիչների աշխատանքը՝ բարձրակարգ մարզիկների մարզական ձեռքբերումների գործում։

«Նաև սպորտային մայր բուհում՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, ստացած գիտելիքների ներդրմամբ է հնարավոր դառնում պատրաստել սպորտային բարձր նվաճումների հասած մարզիկներ։ Շնորհակալություն մեր մարզիչներին, որ իրենց գիտելիքների շնորհիվ կարողանում են պատրաստել մեր հայրենիքին ճանաչելիություն ու փառք բերող մարզիկների»,– նշեց ռեկտորը։

 

Լրահոս

Դիտել ավելին