Կարևոր իրադարձություններ

Հրդեհ` Գյումրիում. այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը

03 Նոյեմբեր, 2022 09:58
Հրդեհ` Գյումրիում. այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը

Նոյեմբերի 2-ին, ժամը 20:40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին մարվել՝ 22:10-ին: Այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին