Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել. Արայիկ Հարությունյան

02 Նոյեմբեր, 2022 17:15
Տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել. Արայիկ Հարությունյան

2023 թ. համար կրճատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հատկացումը: Այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի 2023 թ. բյուջետային հայտը:

«Մենք տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել՝ հրաժարվելով անարդյունավետ ծախսերից»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ մատնանշելով ավտոպարկի կրճատումը: Նա ընդգծել է, որ այս տարի 6 մեքենա է կրճատվել. ընդհանուր 46-ից դարձել է 40:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, վարչապետի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ ավտոպարկի կրճատումը միակը չէ.

«Վարչապետի լիազորությունների ապահովում» ծրագրով առկա է 86 մլն դրամի նվազում, նաեւ ավարտվել է «Պետական հատվածի արդիականացում» ծրագիրը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ 217 մլն չափով ավելացել է «Հանրային իրազեկում» ծրագրի, ինչպես նաեւ՝ «Հայաստան-Սփյուռք» գործակցության ծրագրի բյուջետային հատկացումը:

«1,4 մլրդ ավելացում ունենք «Տեսչական վերահսկողության» ծրագրով, որի շրջանակում տարբեր միջոցառումներ է իրականացվելու՝ տեսչական մարմինների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,-ասել է նա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք տեսչական վերահսկողության 1,4 մլրդ ավելացումը ենթադրում է նաեւ աշխատակիցների քանակի ավելացում եւ աշխատավարձերի բարձրացում:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաստիքների ավելացում չեն նախատեսել. կան բազմաթիվ թափուր հաստիքներ, որոնք լրացնելու կարիք ունեն:

Նա ընդգծել է, որ տեխնիկական լուրջ ապահովման խնդիր է լուծվում:

 

Լրահոս

Դիտել ավելին