Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն տեղին չի համարում մեկնաբանել Բելառուսի նախագահի ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները

02 Նոյեմբեր, 2022 16:53
ՀՀ ԱԳՆ-ն տեղին չի համարում մեկնաբանել Բելառուսի նախագահի ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները

Հայաստանի ԱԳՆ-ն տեղին չի համարում մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում ՀԱՊԿ շրջանակներում իր իսկ ստորագրած պարտավորությունները: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահն արդարացրել էր Արցախի դեմ Ադրբեջանի 2020 թ. սանձազերծած ագրեսիան, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման հարցում ՀԱՊԿ համարժեք արձագանքի բացակայությունը, ինչպես նաև դեմ էր արտահայտվել Հայաստանում ԵՄ դիտորդական և ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունների աշխատանքին:

 

Լրահոս

Դիտել ավելին