Կարևոր իրադարձություններ

Որևիցե լրջություն նրա արտահայտությունների մեջ չտեսա. Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյի հայտարարություններ մասին

02 Նոյեմբեր, 2022 16:01
Որևիցե լրջություն նրա արտահայտությունների մեջ չտեսա. Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյի հայտարարություններ մասին

ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած հայտարարություններին։ 

«Ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որ որևիցե լրջություն նրա արտահայտությունների մեջ չտեսա։ Մտավախություն ունեմ, որ նրա արտահայտած մտքերն այդքան էլ իրենը չէին։

Կարող է Ալմաթիից, Բաքվից, Մոսկվայից լինել, բայց հաստատ ինքը չի մտքերի հեղինակը։ Ես կարծում եմ, որ ինքը շատ-շատ ներքին խնդիրներ ունի։ Ես ենթադրում եմ, որ բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ  պարոն Լուկաշենկոն ասել է»,- նշել է ԱԺ նախագահը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ն հակադրել Ադրբեջանին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին