Կարևոր իրադարձություններ

Փոխքաղաքապետն Արաբկիրում ծանոթացել է կատարվող աշխատանքներին (լուսանկարներ)

02 Նոյեմբեր, 2022 14:42
Փոխքաղաքապետն Արաբկիրում ծանոթացել է կատարվող աշխատանքներին (լուսանկարներ)
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է Արաբկիր վարչական շրջան կատարած այցի մասին. 
 
«Ամեն վարչական շրջան առանձնանում է իր հատուկ մշակույթով, նիստուկացով և հետևաբար նաև խնդիրներով: Այս անգամ Արաբկիրում էինք: Ներկայացնենք մի քանի դիտարկում տեղանքից:
 
Բակերն ու խաղահրապարակները ունեն հնուց եկած նույն խնդիրները, որոնք առկա են մյուս վարչական շրջաններում ևս: Ուստի՝ ամեն բակի առանձին ուսումնասիրություն է պետք իրականացնել և վերականգնել արաբկիրցիների բակային հանգստի հնարավորությունը:
 
Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցները միմյանց միացնող նորաստեղծ ճանապարհը էականորեն կթեթևացնի երթևեկությունը:
 
 Արաբկիրցի երեխաների համար հիմնովին կամ մասամբ վերանորոգվում են 3 մանկապարտեզներ: Այնտեղ կլուծվեն 10 տարվա վաղեմության խնդիրներ: Օրինակ՝ փոխվում են մանկապարտեզի պատերը խանավեցնող հին ջրատար խողովակները և, վերջապես, տեղադրվում են երեխաներին հարմարեցված սանհանգույց և այլն:
 
Ո՞վ է վերջին անգամ եղել Մերգելյանի այգում: Ծրագրերով նախատեսվում է այն դարձնել այնպիսի այգի, որտեղ բոլորս ավելի մեծ հաճույքով կզբոսնենք և ժամանակ կանցկացնենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին