Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405
    423

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կստեղծվեն ՆԳ նախարարություն ու արտաքին հետախուզական ծառայություն. վարչապետ

02 Նոյեմբեր, 2022 14:11
Հայաստանում կստեղծվեն ՆԳ նախարարություն ու արտաքին հետախուզական ծառայություն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է ներքին գործերի նախարարության ստեղծմանը։

«2023 թվականին Հայաստանում կստեղծվեն ներքին գործերի նախարարություն ու արտաքին հետախուզական ծառայություն:Երկու օրենսդրական փաթեթներն էլ առաջիկայում կընդունվեն Կառավարության կողմից ու կուղարկվեն Ազգային ժողով։ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը չափազանց կարևոր եմ համարում։

Բայց նաև ուզում եմ ասել, որ մեր բազմաթիվ քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալ եզրակացության, որ արտաքին հետախուզական ծառայության գործունեությունը ստանդարտ մեր պետական կառավարչական հիմնարկների գործունեության տրամաբանության մեջ չպիտի լինի, այլապես իմաստը կկորցնի:

Այստեղ գաղտնիության էլեմենտները գուցե ավելի շատ թվան, դա ընդամենն ինստիտուտի կայացման նպատակադրումով է արված»,- նշեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին