Կարևոր իրադարձություններ

Խաղադրույք կատարելը ՀՀ-ում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի. Նիկոլ Փաշինյան

02 Նոյեմբեր, 2022 13:47
Խաղադրույք կատարելը ՀՀ-ում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն աշխատում է շահումով խաղերի հարկման նոր և արդյունավետ համակարգեր ստեղծելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շահումով խաղերի հարցին։

«Ես հիշում եմ՝ 2018 թվականին, երբ նոր էի ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցվեցին 9.5 և 10.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշներ: Ինձ հետաքրքիր էր, թե ինչու, ինչպես և ինչի հաշվին է այդ ցուցանիշն արձանագրվում: Սարսափով արձանագրեցի, որ այս տնտեսական ակտիվության ցուցանիշների մի հսկայական մասը կապված է ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ:

Պարզվեց, որ մեր երկրպագուները շատ մեծ տեմպերով խաղադրույքներ են կատարում: Բոլորի իրավունքն ու ազատությունն է, բայց խաղադրույք կատարելը ՀՀ-ում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի: Սրանով ամեն ինչ ասված է: Ուրախ եմ, որ մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ:

Մենք նաև սարսափով ենք արձանագրում, որ ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող շատ քաղաքացիներ իրենց ստացած սոցիալական նպաստները ծախսում են խաղադրույքների վրա»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սրա վերջը տալու համար գործուն քայլեր պետք է իրականացվեն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին