Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Ժողովրդավարական գործընթացները ՀՀ-ում ֆիքսվում են թե՛ հանրության, թե՛ մեր միջազգային գործընկերների կողմից. Արայիկ Հարությունյան

02 Նոյեմբեր, 2022 13:35
Ժողովրդավարական գործընթացները ՀՀ-ում ֆիքսվում են թե՛ հանրության, թե՛ մեր միջազգային գործընկերների կողմից. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրվելուն։

«Ժողովրդավարական գործընթացները Հայաստանի Հանրապետությունում այն մակարդակի են հասել, որ ֆիքսվում են թե՛ հանրության, թե՛ մեր միջազգային գործընկերների կողմից:

Եթե մենք գնում ենք նաև պառլամենտարիզմի և խորհրդարանական կառավարման ձևի զարգացման ուղղությամբ, ապա դա շատ ընդունված ձև է ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ շատ քիչ երկրներում է այլ կերպ: Խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման առումով սա նույնպես կարևոր քայլ էր»,- նշել է Հարությունյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին